top of page

Բարձր թռչելու քո երազանքը

«Լիվինգսթոն» ռեստորանը գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշ, դեռևս 1986 թվականին կառուցված՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում:

Ռեստորանի պատշգամբներից բացվում է շքեղ համայնապատկեր դեպի լուսաշատ մայրաքաղաք Երևանը: Այն ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցով, բարձրակարգ սպասարկմամբ և բարձրաճաշակ երաժշտությամբ: Հյուրերն այստեղ հնարավորություն ունեն բացահայտել նոր համեր՝ ճաշակելով բարձր խոհանոցին բնորոշ հեղինակային ուտեստներ, վայելել բարձրակարգ սպասարկման, նրբանկատ մոտեցման և տպավորիչ միջավայրի շքեղ համադրությունը։

1.jpg

Բարձր
խոհանոց

2.jpg

Բարձրակարգ
սպասարկում

3.jpg

Բարձրաճաշակ երաժշտություն

Ռեստորանի բարձր խոհանոցում ստեղծվում են բազմազան, բայց միևնույն ժամանակ ներդաշնակ համեր, որոնց շնորհիվ Ձեր ընթրիքը անկրկնելի փորձառության է վերածվում։ Այստեղ հյուրերը բարձր խոհանոցի ուտեստների միջոցով ծանոթանում են նուրբ ու եզակի համադրությունների։ 
«Լիվինգսթոն» այցելությունն իսկական արարողակարգ է:

«Լիվինգսթոն»-ը նուրբ դետալներն ու մանրուքները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում իր հյուրերին մատուցելով բարձրակարգն ու նրբաճաշակը։ 
Բարձրակարգ սպասարկումը Ձեր ընթրիքը կդարձնի ինքնատիպ փորձառություն և երեկոյի տպավորությունները շատ երկար կպահպանվեն։

Ժամը 20:00-22:20-ը ռեստորանում հնչում են 1960-70-ականների, ինչպես նաև 90 ականների ամենահայտնի մեղեդիներն ու երգերը մաեստրո Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ՝ «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի նվագակցությամբ և անվանի մեներգիչների կատարմամբ: Իսկ ժամը 22:20-ից հնչում են ժամանակակից ակումբային ռիթմեր հայտնի և սիրված դիջեյների կողմից:

Բարձր խոհանոց

Բարձրաճաշակ երաժշտություն

«Լիվինգսթոն»-ը բարձրակարգ միջոցառումների կազմակերպման հրաշալի վայր է

Ռեստորանի բարձրաճաշակ երաժշտության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր միջոցառում վերածվում է անչափ տպավորիչ և անմոռանալի իրադարձության։

«Լիվինգսթոն»-ում կարող եք կազմակերպել և՛ անձնական, և՛ պաշտոնական միջոցառումներ՝ կորպորատիվ և ընտանեկան հավաքույթներից, պետական և պաշտոնական ընդունելություններից մինչև անգամ հարսանեկան արարողություններ։ Սրահը նախատեսված է մինչև 150 անձի համար։

Reservation

Ամրագրում

Ծիծեռնակաբերդի Այգի, 1, 9-րդ հարկ, Երևան Հայաստան


+374 99 39 20 20


Աշխատանքային  ժամեր՝ 19։00- 02։00

Դրես-կոդ՝ կոկտեյլային

  • Instagram
  • Facebook
bottom of page